Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ջովաննի Ռիչուլի. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ամուր հիմք է հետագա զարգացումների համար

Ջովաննի Ռիչուլի. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ամուր հիմք է հետագա զարգացումների համար
01.12.2017 | 12:31

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական իրադարձություն է` ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին: Նրա համոզմամբ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը մի շարք ոլորտներում:

«Մինչ այս հարաբերությունները բարեկամական էին, գործընկերային, սակայն չկար այդ նոր հիմքը: Մենք բոլորս աշխատում էինք դրա համար, Հայաստանն էր նաև աշխատում, և, ի վերջո, գործընթացը հասավ իր վերջնակետին: Մենք շատ ուրախ ենք, քանի որ այն ձևավորում է նոր շրջանակ հարաբերությունների համար, որը կարող է լինել ամուր հիմք հետագա զարգացումների համատեքստում»,- ընդգծել է դեսպանը:

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ